«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Globe Soccer Awards Ռոնալդուն նախորդ 20 տարիների լավագույն խաղացողն է․ Լևանդովսկին լավագույնն է 2020-ում

27/12/2020

Globe Soccer Awards-ում հայտնի են «տարվա լավագույն խաղացող» և «նախորդ 20 տարիների լավագույն խաղացող» անվանակարգերում հաղթողները։
 
2020 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել Ռոբերտ Լևանդովսկին, ով գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս») և Լիոնել Մեսսիին («Բարսելոնա»)։
 
35-ամյա Ռոնալդուին է տրվել 2001-ից 2020 թվականների լավագույն խաղացողի մրցանակը։ Նրա մրցակիցներն էին Լիոնել Մեսսին, Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռոնալդինյոն։
 
Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» ու «Յուվենտուսում»։

Ռոնալդուն 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2-ական անգամ՝ Իսպանիայի և Իտալիայի։ Ռոնալդուն 5 անգամ հաղթել է «Ոսկե գնդակ» մրցանակը։