«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանը հայտնել է Թուրքիայի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին

08/01/2022

Թուրքական ռազմական ինքնաթիռները հունվարի 6-ին և 7-ին տասնյակ անգամներ խախտել են Հունաստանի օդային տարածքը՝ թռիչքներ իրականացնելով հունական կղզիների վրայով: Այս մասին հայտնում են Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբից:

Նշվում է, որ թուրքական չորս F-16 կործանիչներից բաղկացած խումբը խախտել է երկրի օդային սահմանը Էգեյան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան հատվածներում:

Համաձայն միջազգային պրակտիկայի՝ օդ է բարձրացել հունական ռազմական ավիացիան՝ ստիպելով թուրքական կործանիչներին լքել իր օդային տարածքը: