«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, կհեռանա Ռոմայից

07/05/2021

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը ամռանը:
Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները, փոխանցում է armsport-ը:
Հաղորդվում է, որ Մխիթարյանի հեռանալու պատճառը նոր գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյուն է:
Պորտուգալացի Մխիթարյանի գլխավորությամբ  խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ նրանց միջեւ կոնֆլիկտ կար, ինչի պատճառով հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արսենալ»:
Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ: