«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Օսկար-2021». «Քոչվորների երկիրը»՝ տարվա լավագույն ֆիլմ

26/04/2021

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում այս տարի «Օսկարի» է արժանացել «Քոչվորների երկիրը» ֆիլմը: Ֆիլմն այն ամերիկացիների մասին է, որոնք 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ կորցրել են իրենց տները և ստիպված են ճամփորդել երկրի տարածքով։
Նույն ֆիլմում կերտած դերի համար «Լավագույն կին դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ֆրենսիս Մակդորմանդը, սա նրա երրորդ «Օսկարն» է կարիերայի ընթացքում:
Էնթոնի Հոփքինսն էլ լավագույնն է ճանաչվել «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում՝ «Հայրը» ֆիլմի համար: 83-ամյա Հոփքինսը դարձել է ամենատարեց դերասանը, որն արժանանում է հեղինակավոր մրցանակին: