«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թբիլիսիում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ «կանաչ անձնագրերի»

05/12/2021

Վրաստանի մի քանի հազար քաղաքացիներ երթով դուրս են եկել մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական փողոցներ՝ բողոքելով «կանաչ անձնագրերի» համակարգի ներդրման դեմ: Հաղորդում է Ռիա Նովոստին։

«Կանաչ անձնագիրը» կամ «covid անձնագիրը» էլեկտրոնային փաստաթուղթ է, որում մուտքագրվում է քաղաքացու covid կարգավիճակի մասին տեղեկություն՝ պատվաստումների ամբողջական կուրսի ավարտի, հիվանդության ժամկետների, ՊՇՌ թեստերի արդյունքները։ Վրաստանում դեկտեմբերի 1-ից սկսել է գործել «կանաչ անձնագրերի» համակարգը։ Այժմ հասարակական վայրեր, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ հնարավոր է այցելել միայն QR կոդով։

Ցուցարարները նախատեսում են շարունակել բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն չեղարկել  կորոնավիրուսի անձնագրերը։