«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ խաղաղապահներն այսօր վերադառնում են Ղազախստանից․ ՀԱՊԿ-ն սկսել է զորքերի դուրսբերումը

14/01/2022

ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում Ղազախստանում գտնվող հայ զինվորականներն այսօր վերդադառնում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայով։

Բելառուսի խաղաղապահները ևս ավարտել են բեռնումը Ժետիգեն օդանավակայանից մեկնել են Մինսկի մարզ:

Ինչպես հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից Ղազախստանում Հայաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի ստորաբաժանումները ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի կազմից սկսել են տեխնիկայի եւ զինծառայողների բեռնումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավեր ՝ մշտական տեղակայման վայրեր վերադառնալու համար, ուրբաթ հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Տաջիկստանի խաղաղապահ զորախումբը նաեւ մշտական տեղակայման վայրեր կտեղափոխվի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով: Ղրղըզստանի խաղաղապահների ստորաբաժանումը քայլերթ կկատարի դեպի մշտական տեղակայման կետ ՝ իր ընթացքով, գրում է Ինտերֆքս գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորս ռազմական ինքնաթիռներ Ղազախստանից ժամանել են Ռուսաստան: