«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ-ը պետք է օգնի բոլորին, բացի Հայաստանից․ Դրվագ ՀԱՊԿ գագաթաժողովից

10/01/2022

Ղազախստանի իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս արտաքին գործոնի առկայություն, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովում։ «Նրանց սցենարը ճանաչելի է, ինչպես հենց նոր ասաց Ղազախստանի նախագահը։ Պետք չէ հեռուն գնալ նմանությունների համար՝ Հարավսլավիա, Իրաք, Լիբիա, Սիրիա, Ուկրաինա, Աֆղանստան (Հայաստանը նշված չէ – խմբ.): Ոչ վաղ անցյալում Բելառուսը նման համակցված գրոհ վերապրեց»: Նրա կարծիքով, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի տեղեկայումը խախտել է Ղազախստանում հրահրված հակամարտության պատվիրատուների և կատարողների պլանները։

Լուկաշենկոն ասել է, որ այժմ ՀԱՊԿ երկրները պետք է առաջանցիկ գործեն, վերացնեն հնարավոր պատճառները, որոնք կարող են հանգեցնել նմանատիպ հետևանքների կազմակերպության անդամ երկրներում։

«Մենք չպետք է թույլ տանք, որ խաղաղապահ զորախումբը ներկայացվի որպես օկուպանտ. մենք տեսնում ենք, որ նման փորձեր արդեն արվում են։ Մենք բնավ օկուպանտ չենք. Սա դաս է բոլորի համար, սա լավ նախադեպ է»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Աճող լարվածությունը մեզ դրդում է նաև վերանայելու ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համատեղ միջոցառումները, ասել է Բելառուսի ղեկավարը։ «Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին՝ գուցե թերագնահատելով ծայրահեղականության վտանգը՝ իր բոլոր դրսևորումներով»։

Փաստորեն, Բելառուսի նախագահն ազդարարում է «ՀԱՊԿ-ի ղազախական նախադեպի» կրկնության մասին այլ երկրներում։

Նա նշել է, որ «տարիներ շարունակ Տաջիկստանի նախագահը մեզանից նյութական աջակցություն է խնդրում, առաջին հերթին՝ ռազմական տեխնիկայով։ Եվ մենք պետք է դա անենք: Որպեսզի հետո դա մեզ ավելի թանկ չարժենա, ինչպես Ղազախստանի դեպքում»։

«Մոտ 200 ինքնաթիռների թռիչք, մենք տեղափոխել ենք հսկայական քանակությամբ տեխնիկա: Բարեբախտաբար, Ռուսաստանը համաձայնեց դրան։ Ես չէի ցանկանա, որ դա լիներ Տաջիկստանում»,- նշել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն պատրաստ է օգնել բոլորին, բացի Հայաստանից, որը ՀԱՊԿ բոլոր անդամներից միակն է, որ ենթարկվում է իրական արտաքին ագրեսիայի՝ պատերազմին ահաբեկիչների հաստատված մասնակցությամբ։