«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը կօգնի Թուրքիային կոսմոդրոմ կառուցելու հարցում

19/06/2021

Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային՝ տիեզերական աերոդրոմ կառուցելու և հրթիռային շարժիչ ստեղծելու հարցում: ՌԻԱ Նովոստին տարածել է  Թուրքիայի ազգային տիեզերական գործակալության ղեկավար Սերդեր Յըլդըրըմի հայտարարությունը:
«Մենք կարող ենք Ռուսաստանի հետ համագործակցել շատ ոլորտներում ՝ տիեզերագնացության, հրթիռային շարժիչների: Մենք քննարկեցինք Ռուսաստանի օգնությամբ մեր կոսմոդրոմը կառուցելու հնարավորությունը: Նրանք մեծ փորձ ունեն այս հարցում», – ասել է Յըլդըրըմը:
Նրա խսքերով՝ կառուցման աշխատանքները կարող են սկսվել մեկ տարի անց, երբ Անկարան որոշի դրա շինարարության վայրը և այն երկրները, որոնց հետ նախատեսում է համագործակցել այս ուղղությամբ: Ակնկալվում է, որ մեկնարկի հարթակը տեղակայված կլինի հասարակածային պետություններից մեկում: