«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կծառայի ԼՂ-ում իրավիճակի համապարփակ կայունացմանը․ Լավրով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

30/06/2021

Սերգեյ Լավրովն Անթալիայում համոզմունք է հայտնել, որ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կծառայի ԼՂ-ում իրավիճակի համապարփակ կայունացմանը։ Վերջինս նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համակարգել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Անթալիայում իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են շարունակել սերտորեն համակարգել Բաքվին և Երևանին օժանդակելու ջանքերը «հարաբերությունների կարգավորման գործնական հարցերի լուծման գործում` շեշտը դնելով վստահության ամրապնդման վրա »: «Մենք գոհ են այն բանից, թե ինչպես է Ադրբեջանի Աղդամի շրջանում գործում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ու բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, և կարծիքներով ենք փոխանակվել տեղում կոնկրետ իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Լավրովը։

Աղբյուր՝ factor.am