«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական ԶՈւ-երը կարող են ամեն րոպե նկարվել ինչ որ պատի տակ ու ասել, որ դա իրենցն է. Արծրուն Հովհաննիսյան

12/10/2020

Նորից եմ խնդրում որեւէ բնակավայրի կամ բնագծի վերահսկողությունը ակտիվ քննարկման նյութ չսարքել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նորից եմ խնդրում որեւէ բնակավայրի կամ բնագծի վերահսկողությունը ակտիվ քննարկման նյութ չսարքել։ Ակտիվ ու ինտենսիվ պատերազմ է։ Տեղաշարժերն արագ են կատարվում։ Մեր զորքերը առաջ են գնում, հետ են գալիս։ Ադրբեջանական ԶՈւ-երը կարող են ամեն րոպե նկարվել ինչ որ պատի տակ ու ասել, որ դա իրենցն է։ Մեր դաշտում մի քննարկեք այս կամ այն տեղի վերահսկողության հարցը»,- գրել է նա։