«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պաշտպանության նախարարության աշխատակիցները դուրս եկան շենքից

09/04/2021

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները, որոնք երեկ առավոտից մնացել էին շենքի ներսում, քիչ առաջ սկսեցին դուրս գալ այնտեղից։

Հիշեցնենք, որ  երեկվանից ՊՆ-ի վարչական շենքի բոլոր մուտքերը փակվել էին զոհվածների և գերիների հարազատների կողմից:

Անհետ կորածների և գերիների հարազատները քիչ առաջ դուրս եկան պաշտպանության նախարարությունից, որտեղ կայացավ հանդիպում ԳՇ պետ Արտակ Դավթյանի և սպայական կազմի հետ: Նշենք, որ Պաշտպանության նախարարը հանդիպմանը ներկա չի եղել։

Թեև անհետ կորածների և գերիների հարազատները գոհ չեն հանդիպումից, սակայն թույլ տվեցին, որ նախարարության աշխատակիցները լքեն շենքը։