«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան մտադիր է թարմացնել իր սպառազինությունը նոր տիպի կործանիչներով

17/11/2023

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում մեկնարկել են  2024-ի բյուջեի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեի վերաբերյալ քննարկումները:

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը քննարկումների ընթացքում խոսել է երկրի ռազմաօդային սպառազինությունը համալրելու մտադրության մասին:

Գյուլերը մասնավորապես նշել է, որ Թուրքիան Անգլիայի, Իսպանիայի և Գերմանիայի հետ բանակցում է «Eurofighter Typhoon» կործանիչների գնման շուրջ:

«Eurofighter-ի հետ կապված աշխատանքներ ենք տանում: Մենք ցանկանում ենք գնել Eurofighter: Շատ արդյունավետ ինքնաթիռ է: Այդ ինքնաթիռներն առնչվում են Անգլիայի, Գերմանիայի և Իսպանիայի հետ: Թե՛ Անգլիան և թե՛ Իսպանիան ասել են «այո», հիմա նրանք աշխատում են Գերմանիային համոզելու ուղղությամբ»,-ասել է նա:

Բացի այդ, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հիշյալ երկու երկրները վստահեցրել են՝ այդ հարցը կլուծեն:

«Եթե ստացվի, ծրագրում ենք գնել 40 միավոր Eurofighter ինքնաթիռ»,-հավելել է թուրք նախարարը:

Նշենք, որ ինքնաթիռի համատեղ արտադրությունը մեկնարկել է 2003-ին:
https://www.ermenihaber.am/