«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի խաղից առաջ ասուլիս կտան Խոակին Կապառոսն ու Հենրիխ Մխիթարյանը

31/08/2021

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մինչև սեպտեմբերի 1-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Հենրիխ Մխիթարյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Խոակին Կապառոսի՝ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումից հետո կայանալիք հետխաղային ասուլիսի համար հարցերը ևս պետք է ուղարկել media@ffa.am  էլ.հասցեին՝ ոչ ուշ քան խաղավարտից հետո՝ 10 րոպեի ընթացքում:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: 
 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա