«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է

14/04/2021

Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։ Այս մասին ասվում է  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայտարարության մեջ: 

«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։ Այսօր ադրբեջանական բանտերում շարունակում են նեղությունների և չարչարանքների ենթարկվել գերեվարված մեր զավակները, տառապում են հազարավոր տեղահանված և ունեզրկված ընտանիքներ, իսկ գրավված և հանձնված արցախյան տարածքներում չեն դադարում վայրագությունները մեր հազարամյա հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի հակամարդկայ ին և հակաբարոյական գործողությունները, կոչ է անում միջազգային հանրությանը, պատկան կազմակերպություններին ու կառույցներին պատշաճ գնահատականի  արժանացնել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ազգի արժանապատվության վիրավորման այս երևույթները

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի»: