«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը հայտարարել է, որ չի նահանջելու իր դիրքորոշումից

05/12/2021

Միջուկային ծրագրի շուրջ իրանցի գլխավոր բանագնաց  Ալի Բաղերի Կանին հաստատել է Թեհրանի հստակ դիրքորոշումը Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ և ասել, որ Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի այդ ուղղությամբ իր պահանջներից, հաղորդում է IRNA-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի 2015 թվականի միջուկային համաձայնագրի երկարաձգման և պատժամիջոցների չեղարկման իր պահանջներից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «հաշվի առնելով, որ հենց ԱՄՆ-ն է դուրս եկել համաձայնագրից 2018 թվականին, Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը»։

Իրանցի դիվանագետը նաև ասել է, որ Վիեննայի բանակցային գործընթացի շրջանակում միջուկային «հնգյակին» Թեհրանի արած առաջարկները տրամաբանական են, հետևաբար, դրանք կարող են հիմք դառնալ բանակցությունների համար։

Բանակցությունների ընթացքում Իրանը ներկայացրել է իր ծրագրերը երկու  տեքստային առաջարկներով՝ մեկը՝ պատժամիջոցների չեղարկման, մյուսը՝ միջուկային խնդրի վերաբերյալ։