«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հովհաննիսյանը պարզաբանում է՝ կան արդյոք հատուկջոկատայիններ ՀՀ սահմանին թե ոչ

28/10/2020

Հոկտեմբերի 27-ին WarGonzo-ն տելեգրամի իր էջում հայտնեց, որ Էրդողանի հատուկջոկատայինները տեղակայվել են Հայաստանի հետ սահմանին:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս պահին չի կարող հաստատել թե որ պետության հատուկջոկատայինները որ պահին որտեղ են գտնվում. «Բայց որ նրանք կան Ադրբեջանի զինված ուժերում ու Ադրբեջանի զինված ուժերը փաստացի ամեն կերպ ունեն Թուրքիայի ԶՈւ աջակցությունն ամենատարբեր տեխնիկական, մասնագիտական և զորքի առումով, դա փաստ է, ինչի մասին բազմիցս նշել ենք»:

Փոխանցում է Analitik.am-ը: