«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան սահմանագոտի

07/04/2021

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 6-ին այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստականության մակարդակը։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը եղել է նաև 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հրահանգներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վերաբերյալ։