«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրապարակվել է Մարադոնայի մահվան գործով բուժհանձնաժողովի եզրակացությունը

27/04/2021

Արգենտինայում հրապարակել է Դիեգո Մարադոնայի մահվան գործով բուժհանձնաժողովի ոչ պաշտոնական եզրակացությունը, Ինչպես գրում է sport.news.am-ը այդ մասին հայտնում է Toda Pasion-ը:

Բժիշկները հաստատել են, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստի մահվան պատճառ է դարձել սրտի հիվանդությունը, որը վաղուց էր հայտնաբերվել: Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին՝ 04:00-ից 06:00-ի սահմաններում, քնած ժամանակ: Դեպքի վայր ժամանած բժիշկները մոտ 45 րոպե փորձել են հոսպիտալացնել նրան, թեև մարմինն արդեն եղել է սառը: Մարադոնայի մահն արձանագրվել է ժամը 13:15-ին: Ավելի վաղ հիվանդանոցի բուժքույրերից մեկը հայտարարել էր, որ Մարադոնան արթնացել և ոտքի է կանգնել առավոտյան:

Հաշվետվության մեջ նշված է, որ մարզիչը փոքր ստամոքսի խնդիրներ է ունեցել թմրանյութեր ընդունելու հետևանքով: Բացի այդ, նրա մոտ եղել է սրտային ու երիկամային անբավարարություն, ցիռոզ: Դիետայի բացակայությունը նրա մոտ առաջացրել է մեծ խնդիրներ ու դարձել մահվան պատճառ:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը մահացել է նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Լեգենդար հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից մարզիչը գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: