«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել է 14 հենակետ, այդ թվում 8-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ. ՌԴ ՊՆ

19/10/2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում կողմերի շփման նախկին գծի երկայնքով ռուս խաղաղապահների ութ դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ է փակվել:

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհային ուղղություններով տեղադրվել է 14 հենակետ, այդ թվում՝ 8-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ:

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: