«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն չի բացառում Հայաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման հնարավորությունը

08/04/2021

Ռուսաստանն ու Հայաստանը ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան ամսնավորապես նշում է. «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ»:
Նրա խոսքերով` երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կշարունակվի հաստատված կարգով: «Ինչ վերաբերում է նոր գործարքներ կնքելու հնարավորությանը, այդ հարցերի մշակումը կիրականացվի ծրագրային կարգով»:
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայությունը չի բացառում ռուսական անօդաչու թռչող սարքերի Հայաստան առաքման հնարավորությունը, նշել է Ռեշետնիկովան:
Նրա խոսքում նշվում է նաև. «Այսօր մենք արտահանման համար առաջարկում ենք մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ «Օրիոն-է» շարունակական թռիչքով հետախուզական համալիրը: Եթե հայկական կողմից համապատասխան դիմումներ լինեն, մենք պատրաստ ենք դրանք դիտարկել սահմանված կարգով»:
«Օրիոնը» երկարատև թռիչքով միջին բարձրության անօդաչու համալիր է`1 տոննա առավելագույն թռիչքային քաշով և 200 կգ օգտակար ծանրաբեռնվածության առավելագույն քաշով:
«Ռոսօբորոնէքսպորտ» -ի փոխանցմամբ ՝ անօդաչուն ներկայումս առաջարկվում է արտահանման ՝ որպես օդային հետախուզական ինքնաթիռ: 
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան