«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ-ի պատվավոր պրոֆեսորի կոչում

27/12/2020

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, օլիմպիական խաղերի կրկնակի, եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն, Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում, որը հանդիսավոր կերպով հանձնվել է այսօր` Հագաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստի ընթացքում:

ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժ\պ Դավիթ Խիթարյանը և Արմեն Նազարյանը փոխանակվել են  հատկանշական նվերներով: Բուհը նվեր է ստացել Արմեն Նազարյանի հեղինակային գիրքը:

1Lurer.am