«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ԶՈւ-ն իր դիրքերը չի հեռացնի Ջերմուկից. ԳՇ պետի նախկին տեղակալ

04/12/2023

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացնի ՀՀ տարածքից։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ–ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Նա մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը մարտավարական ու ինժեներական առումով։ Այն ունի ռազմավարական նշանակություն իրենց համար, այսինքն` դուրս էլ չեն բերի»,– նշեց Խաչատրյանը։

Նա նաև արնդրադարձել է Արցախը հանձնելուն նշելով.

«Որպեսզի արդարացում ունենան, իհարկե, պետք է դրա հետ  կապված մեղավորներ, տարբեր պատճառաբանություններ գտնեն: Եթե հանձնելու հետ կապված պատճառաբանությունները կան, այդ դեպքում ինքը ասում էր՝ ես բանակցություններն սկսում եմ զրոյական կետից, իմ կետից, ես որեւէ մեկի արածը չեմ շարունակում: Եթե հանձնել էին, թող ինքը չշարունակեր այդ հանձնելը: Եթե եղել է գործընթաց, որին ինքը դեմ է, թող հակառակ քայլերն իրականացներ, ինչի՞ մասին է խոսքը: Իր արդարացումը մերկապարանոց է, անիմաստ ու դատարկ բան է»,-ասաց նա: