«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք կներկայացնի Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ

01/04/2021

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (ԱՖՖԱ) դիմում կուղարկի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (ՖԻՖԱ) ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ, քանի որ դժգոհ է այն փաստից, որ «Հանրապետական» մարզադաշտում երկրպագուները պարզել են նաև Արցախի Հանրապետությանն դրոշները:
Այս մասին ասված է ասոցիացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ, գրում է minval.az-ը:
«ԱՖՖԱ-ն համապատասխան կարգով դիմում կուղարկի ՖԻՖԱ-ին՝ ընտրական փուլի շրջանակում Հայաստան-Ռումինիա խաղի ընթացքում մարզադաշտում «անջատողական ռեժիմի» դրոշը պարզելու պատճառով»,- ասվում է ասոցիացիայի գրառման մեջ: