«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը, ոչնչացնելով մեր պատմամշակութային ժառանգությունը, ջնջում է մեր՝ որպես էթնիկ ժողովրդի հետքերը, որպեսզի հետագայում ոչ մի ապացույց չունենանք. Մետաքսե Հակոբյան

03/05/2021

դրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանցիները մետաղական կոնստրուկցիաներով են պատել՝ բնականաբար ոչ վերակառուցելու կամ վերականգնելու նպատակով։

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱՀ Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այս իշխանությունները չեն կարող կանգնեցնել ադրբեջանական կողմին՝ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը կասեցնելու համար։

«Ես բազմից նշել եմ, որ իրենց հետ ոչ ոք չի խոսում։ Իրենց ուղղակի ասում են։ Այս իշխանությունները իրենց ուղղակի կատարողներն են։ Բայց նաև պատճառ կա, թե ինչո՞ւ են իրենք այսպես անում, որովհետև ամեն դեպքում մենք չէինք ականատես եղել, երբ որ իրենք բերում են ու տեխնիկայով քանդում մեր եկեղեցին կամ այս ագրեսիվ ձևով վերացնում են մեր պատմամշակութային արժեքները։ Հիմա մի տեսակ ուրիշ ձևով է դա կատարվում՝ ավելի ագրեսիվ, ավելի արագ։ Եվ նպատակը միանշանակ այն է, որ մեզ որպես էթնիկ ժողովուրդ բոլոր ապացույցները իրենք վերացնեն, որպեսզի հետագայում որևէ պահանջների ակնկալիք չունենանք։ Որովհետև էթնիկ ժողովուրդները իրավունք ունեն, անկախ նրանից, ում տիրապետության տակ է գտնվում իրենց տունը, այն հողը, որի վրա իրենց տունն է կառուցված, իրենք իրավունք ունեն ապրելու իրենց տանը և առավել ևս խաղաղապահների ներկայության դեպքում իրենց նաև անվտանգությունը պիտի ապահովի։ Բնականաբար դա գիտի նաև թշնամի կողմը և հիմա նա ամեն կերպ վերացնում է մեր ապացույցները, որ մենք էթնիկ ժողովուրդ ենք։ Իսկ այս իշխանությունները, ինչպես տեսնում եք՝ պարզապես լռում են»,-ասաց Հակոբյանը։

ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորը նշեց, որ այս արագությամբ, որ Ադրբեջանն է ձեռնամուխ եղել մեր պատմամաշակութային ժառանգության ոչնչացմանը՝ դժվար թե հաջողվի կործանումիօց որևէ բան փրկել, հաշվի առնելով, որ Շուշիի Կանաչ եկեղեցին չկա, Մարաղայի եկեղեցին չկա և դեռ շատ բաներ կան, որ հայկական կողմը տեղյակ էլ չի, որ այլևս ոչնչացված են, նաև ադրբեջանցիները ամեն կերպ ապացուցում են, որ այլ ազգերի կառուցածն են, իսկ փոխարենը հայերը լուռ նստած են։

«Իշխանությունները ամեն կերպ իրենց աթոռի համար են կռիվ անում և ժամանակ չունեն շուրջբոլորը տեսնելու, թե ինչ է կատարվում՝ խնդիրը սա է։ Իրենք աշխատում են, մեր իշխանությունները հանցավոր անգործության են ուղղակի մատնված, սեփական կաշին են փրկում, որովհետև, եթե Դուք հիմա անցնեք Շուշիի կողքով և տեսնեք ինչ աստիճանի ակտիվ, մեծ շինարարություն է կատարվում, ուղղակի անասելի աշխատանք են իրենք կատարում»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։