Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր. տեսահամաժողովի ընթացքում այսօր քննարկվել են դրա իրականացմանը վերաբերող հարցեր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեսահամաժողովի ձևաչափով քննարկում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինտադձեի և Հայաստանում ԵՄ պատվիրակության մասնավոր հատվածի զարգացման և առևտրի գծով ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Վալերի Մյուլերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի գծով պատասխանատու Կարեն Ազարյանը, փորձագետներ, հանձնաժողովի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։

Հանդիպման առանցքում ԵՄ ֆինանսավորմամբ «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ-ի հետ տնտեսական մրցակցության ոլորտում իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրին վերաբերող հարցերն էին:

Տեսահամաժողովի ընթացքում ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ֆինանսավորման համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է: Քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող հետագա քայլերը:

Հանդիպման շրջանակում մասնակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am