«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սուտ է ասում», ես նոյեմբերի 14-ին գտնվել եմ Դուբայում. Արշակ Կարապետյանը արձագանքել է իր մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

12/03/2024

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը արձագանքել է իր մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ այն որակելով ՛՛սուտ՛՛։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սուտ է ասում, ես նոյեմբերի 14-ին գտնվել եմ Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում և այդ հանդիպման նպատակով ես մեկնել էի։

Բացի դրանից՝ մենք ունեինք խնդիր զենքի գնման և զենքի որոշ տեսակների ներկրման համար, հիմնականում անօդաչու թռչող սարքերի մասին է խոսքը, և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին։ Այդ զեկույցը պետք է աներ այն անձը, ով մնացել էր պաշտպանության նախարար որպես այդ օրը կատարող՛՛։

Անդրադառնալով մայիսյան դեպքերին՝ նա նշել է. ՛՛Մայիսյան դեպքերի մասին․ ես իրոք եղել եմ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, բայց իմ իրավասության սահմաններում և իմ իրավասությունների տեսակետից ես իրավունք չունեի ոչ մի հրաման տալ և միջամտեի այդ միջոցառումների մեջ, որը տեղի էր ունենում սահմանում։

Հակառակը ասեմ, ըստ մեր երկրի ղեկավարի հրամանի՝ արգելված էր կրակ բացել հակառակորդի վրա։

Երբ ինձ ընդգրկեցին իր հրամանով, որ զբաղվեմ այդ հարցով, ես հրաման տվեցի կրակ բացել, և դրա արդյուքնում ադրբեջանցիները ռուսների ճնշման տակ մի քանի կմ նահանջեցին և դիրքավորվեցին այնպես, ոնց որ մինչև հիմա կա։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի ցուցումով իմ նշանակմանը՝ դա բացարձակ սուտ է, և դա ինքը հաստատեց, թե ինքն ինչու է ինձ նշանակել՝ հաշվի առնելով իմ կապերը ՌԴ-ի հետ, դա գուցե և իրողություն է...

Ես մի բան եմ հասկանում. Նիկոլը հասկանում է, որ իր օրերը հաշված են, նա հեռանալու է և պատասխան է տալու Արցախի համար, մեր գերիների համար, Հայ պատմությունը փոխելու իր արտահայտությունների համար, պատասխանատու են լինելու նաև իր կողքին կանգնած բոլորը՛՛:

Հիշենցնք, որ այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախարարին պաշտոնից հանել է, քանի որ 2021-ի նոյեմբերի 14-ի իրադարձությունների ժամանակ նա զեկուցել է սահմանային հանգստության մասին, մինչդեռ այդ ընթացքում ադրբեջանական ուժերն արդեն ներխուժել էին ՀՀ սահման և նույնիսկ դիրքեր էին գրավել։