«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տեսանյութ․ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ. մանկապարտեզից երեխաներ են տարհանվել

10/01/2022

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ. գնդակոծության արդյունքում այրվում է արցախցու ավտոմեքենա, այդ մասին գրում են տելեգրամյան ալիքները։

Կա նաև տեղեկություն, որ երեխաներին մանկապարտեզից տարհանում են, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակում է գնդակոծել բնակավայրը։