«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Դանիել Իոաննիսյանը դիմել է Ոստիկանություն՝ դիմակ չկրելու պատճառով իրեն տուգանելու համար. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել

24/06/2020

Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ աշխատաքից հետո մոռացել է դիմակ կրել և այդպես, առանց դիմակի, հասել է կայանատեղիում գտնվող իր մեքենային:
Նա նշել էր, որ թեև այդ ընթացքում որևէ մեկի հետ չի շփվել սակայն դա կարգի խախտում է և նա դիմելու է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որպեսզի իրեն տուգանեն:
Tert.am-ի հետ զրույցում Իոաննիսյանը հաստատեց, որ Ոստիկանություն է դիմել, որպեսզի իրեն տուգանեն, վարչական իրավախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել, որի հիման վրա 15 օրյա ժամկետով տուգանվելու որոշումը կայացվի:
Իոաննիսյանը նշեց, որ չէր էլ նկատել, որ աշխատանքից դուրս գալիս դիմակ չի կրել, հետո տեսել է մի քաղաքացու գրառում, որտեղ նշվում էր վերջինիս դիմակ չկրելու մասին: «Հետո հիշեցի, որ առանց դիմակի եմ օֆիսից մինչև մեքենա հասել: Սովորաբար նման դեպքերում Ոստիկանությունը մարդկանց չի տուգանում, ինձ Ոստիկանությունում էլ ասացին այդ մասին, բայց ես պահանջեցի արձանագրություն կազմել, քանի որ ես էլ այլոցից պահանջում եմ դիմակ կրել և ակնկալում եմ, որ Ոստիկանությունն այս առումով խիստ լինի, ըստ էության՝ պետք է այսպես վարվեի, որպեսզի ոչ ոք չկարողանար ասել՝ այ, Դանիելը ուրիշներից պահանջում է, բայց ինքը դիմակ չէր կրում և չտուգանվեց»:

Նա նշեց՝ որքան էլ այս դեպքերում չեն տուգանվում, որքան էլ, որ այդ ճանապարհ անցնելիս չի շփվել ուրիշների հետ և վայրկյաններ է տևել, այնուհանդերձ ավելի լավ է տուգանվել, որպեսզի որևէ խոսակցությունների տեղիք չտա: Իոաննիսյանը շեշտեց, որ բնականաբար շարունակելու է քաղաքացիներ հորդորել դիմակ կրել:

Աղբյուրը՝  Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am