«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

14/04/2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ին, 19-ին՝  հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝  5-10մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ  աստիճանաբար կբարձրանա  8-10 աստիճանով:
Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում՝
Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ին, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: