«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

20/10/2023

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները «Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի» և «Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի» առթիվ երկու համատեղ զորավարժություն են իրականացնում։

Նշենք, որ «Հեյդար Ալիև 2023» անունը կրող զորվարժությունը անցկացվել էր Կարսում ապրիլի 19-ից մինչև մայիսի 10-ը։ Իսկ մյուս «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունը անցկացվում է Ադրբեջանում, այն սկսվել է հոկտեմբերի 16-ին և կավարտվի հոկտեմբերի 25-ին։

Այս զորավարժությունների նպատակն է Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ աշխատանքի զարգացումը, տեղեկատվության և փորձի փոխանակման, համատեղ գործողություններ իրականացնելու կարողությունը բարելավելը։

«Պատվավոր դիտորդի օրը» նախատեսվում է անցկացվել շաբաթվա սկզբին, որին մասնակցում են Թուրքիայից մեծ թվով անձնակազմ, ATAK ուղղաթիռներ, F-16 ինքնաթիռներ, ինչպես նաև «բորդո բերետավոր» կոչվող հատուկ նշանակության ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։

https://www.ermenihaber.am/