«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը նախատեսում է միջազգային մակարդակով հայց ներկայացնել Հայաստանի դեմ»

08/12/2021

Ադրբեջանը հաջորդ տարի միջպետական ​​հայցեր կներկայացնի Հայաստանի դեմ՝ կապված անցյալ տարվա աշնանն Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում «շրջակա միջավայրին հասցված վնասի և էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման հետ»։ Այդ մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է այդ երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանական կողմը նախատեսում է միջպետական ​​հայցեր ուղղել Հայաստանի դեմ մի շարք միջազգային կոնվենցիաների հիման վրա, որոնցից մեկը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասին, երկրորդը՝ էներգետիկ ռեսուրսներին։ Ներկայումս փաստեր են հավաքվում Հայաստանի կողմից Ղարաբաղի էներգառեսուրսների անօրինական օգտագործման ու շահագործման վերաբերյալ, և այս ուղղությամբ նախատեսվում է միջազգային մակարդակով հայց ներկայացնել Հայաստանի դեմ»,- նշել է փոխարտգործնախարարը։