«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո Մաքսիմ Ֆադեեւը գանգատվել է խիստ քննադատությունից

09/02/2021

Ռուս երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը գանգատվել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո հալածանքից։ Նա այդ թեմայով հրապարակում է կատարել Instagram-յան էջում։

Շոումենը պատմել է, որ պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով, ինչից հետո մարդիկ սկսել են նրա մահը ցանկանալ ու «ամեն տեսակ վատ բաներ» գրել։ Նրանք Ֆադեեւին մեղադրել են, որ նա ցանկանում է ռուս ազգի այլասերումը եւ կոչ է անում երեխաներին պատվաստել։

Ֆադեեւը պատմել է պատվաստման իր փորձի մասին՝ հիշելով, որ առաջին օրը պատվաստման հատվածը թեթեւ ցավել է։ Ավելի ուշ ի հայտ է եկել քնկոտություն, որը, պրոդյուսերի խոսքով, գրեթե հնարավոր չէր վերահսկել։ Երկրորդ պատվաստումից հետո նա ոչ մի կողմնակի ազդեցություն չի նկատել։ «Իսկ ամենահամառների համար, որոնք մշտապես գոռում են. «Մի պատվաստվեք»։ Նրանք հենց այն մարդիկ են, որոնց հարկավոր չէ լսել»,- ասել է Ֆադեեւը։

Հունվարին Մաքսիմ Ֆադեեւը սննդաբան Ալեքսեյ Կովալկովից պահանջել է ներղություն խնդրել, որը հայտարարել էր, որ շոումենը 100 կիլոգրամով նիհարել է ոչ թե ինքնուրույն, այլ բժիշկների եւ վիրահատական միջամտության օգնությամբ։ Պրոդյուսերը սպառնացել էր Կովալկովի դեմ դատական հայց ներկայացնել, եթե վերջինս զրպարտության համար ներողություն չխնդրի։