«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Բարսելոնան սեփական հարկի տակ զիջեց «Գրանադային», կատալոնացիների մարզիչը հեռացվեց խաղադաշտից

30/04/2021

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվել է «Գրանադային»: Հանդիպումը կայացել է «Կամպ Նոու» մարզադաշտում: Հաշիվը 23-րդ րոպեին բացել է Լիոնել Մեսսին՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 26-րդ գոլը:
63-րդ րոպեին «Գրանադան» հավասարեցրել է հաշիվը, Դարվին Մաչիսի հարվածից հետո: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, հավանաբար կասկածի տակ դնելով գոլը և մտածելով, որ խաղից դուրս վիճակ էր, արտահայտվել է գլխավոր մրցավարի հասցեին ու կարմիր քարտով հեռացվել տեխնիական գոտուց: 10 րոպե անց «Գրանադան» Խորխե Մոլինայի հարվածից հետո առաջ է անցել հաշվի մեջ:
«Բարսելոնան» 71 միավորով զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Գրանադան» 8-րդ տեղում է՝ 45 միավորով: Առաջատարը Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 73 միավորով: