«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շվեյցարիայի նախագահի տպավորությունը ՌԴ նախագահ Պուտինից

18/06/2021

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը, որը հյուրընկալել է ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, խոսել է Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հետ հանդիպումից ունեցած իր անձնական տպավորության մասին, գրում է РИА Новости-ն:
«Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հինգ րոպե զրուցեցին, և ես անմիջապես զգացի, որ նրանց միջև ամեն ինչ լավ է ընթանում»,- ասել է Պարմելենը՝ RTS-ին տված հարցազրույցում ամենահիշարժան պահի մասին հարցին:
Շվեյցարիայի ղեկավարը նշել է նաև իր ռուս գործընկերոջ անմիջականությունը:
«Վլադիմիր Պուտինը մեկն է նրանցից, ովքեր թեման չեն շրջանցում: Նրա խոսքերն ուղղված են նպատակին: Ես բարձր եմ գնահատում այդ որակը»,- ասել է քաղաքական գործիչը:
Հունիսի 16-ին Ժնևում կայացել է Պուտինի և Բայդենի առաջին գագաթնաժողովը: Հանդիպումը տևել է 4,5 ժամ, և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: