«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի հետ նպատակը ամբողջական կարգավորումն է. Չավուշօղլու

20/01/2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողներիհետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Չավուշօղլուն հայտնել է, որ հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը «քննարկել են գործընթացը սկսելու նպատակները և ակնկալիքները»:
Թուրք նախարարը մասնավորապես ասել է. «Հայաստանի հետ նպատակը ամբողջական կարգավորումն է: Մենք այս մասին ենք հայտարարել: Հայաստանն էլ սրանից շատ գոհ է: Կքննարկենք, թե բացի թռիչքները սկսելուց և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց, ինչ քայլեր կարելի է անել: Հատուկ ներկայացուցիչներն այս ամենի ուղղությամբ են աշխատելու, քննարկվելու են վստահությունը բարձրացնող քայլերը»:
Աղբյուր`    Anadolu Ajansı

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button