«Սա անհեթեթություն է, որը կոնկրետ փաստերով է արձանագրվում»․ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Շուշիի վերաբերյալ դավադրությունների մասին խոսակցությունները տեղափոխվում են քաղաքական մակարդակ։
«Ինձ ասացին, որ երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Շուշիի շուրջ դավադրություն է եղել։ Իբր թե հոկտեմբերի 28-ին, երբ Շուշին դեռ կանգուն էր, ՌԴ-ը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում, բայց ես այդ ժամանակ չեմ համաձայնել և իմ համաձայնությունը եղել է միայն այն ժամանակ, երբ Շուշին կորսված է եղել։ Այսինքն՝ իբր պայմանավորվածությունն այդպիսին է եղել, որ Շուշիից հետո նոր ես կհամաձայնեմ խաղաղապահներ տեղակայելուն»,- ասաց Փաշինյանը՝ համարելով դա անհեթեթություն, որն իր խոսքով՝ կոնկրետ փաստերով է արձանագրվում ։
Փաշինյանը նկատեց, որ ինքը ավելի վաղ մի շարք հարցազրույցներում հրապարակային կողմ է արտահայտվել խաղաղապահներ տեղակայելուն։
Փոխանցում է Mamul.am-ը: