«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արևմուտքի, ռուսների և մեր մասին. Աշոտ Ներսիսյան

22/11/2023

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Հայ ժողովրդի քաղաքական գիտակցության մեջ, կամ ավելի ճիշտ նրա հոգևոր առաջնորդների, օտարի օգնությամբ փրկվելու կամ պետությունը վերականգնելու գաղափարը սկսել է ձևավորվել 16 -րդ դարի կեսերից, երբ առաջինը պետականորեն քրիստոնյա ազգ լինելու հանգամանքը լիարժեք հիմք է` դիմելու նրանց, որ գան մեզ փրկեն: Պետականության վերականգնման տեսական հիմքը ի սկզբանե խոցելի էր և նաև գայթակղիչ նախ եվրոպական վեհապետների, ապառուսական ցարերի համար, որոնք պատեհ առիթով շահարկել սկսեցին մեր հարցը, երբ խնդիր ունեին մեր անմիջական հարևանների հետ, նման պահերին մեզ օգտագործելով, ապա` խնդրի լուծման կամ ձախողման դեպքերում էլ մեզ իրենցից վանելով կամ խաբկանքի դառնությունը ճաշակել ստիպելով: Ստեփանոս Սալմաստեցի, Միքայել Սեբաստացի, Աբգար դպիր և Սուլթանշահ, Իսրայել Օրի, Էմին և այլք օտարին մատուցեցին իրենց աշխարհաքաղաքական նպատակներին ի նպաստ, դրանց նպաստող մի հայեցակարգ, որը նշանակում էր հայ քաղաքական մտքի բացահայտ անարդյունավերտ ճանապարհ, նշանակում էր խառնվել մեծերի գործերին, որոնք երբ ավարտվում էին, մենք միայն ճաշակում էին դառնություն և զրկանք: Դրա վառ վկայություններն են Արևելյան Հայաստանի Ռուսաատանին կցելուց հետո, ռուս-թուրքական պատերազմներին մեր ակտիվ մասնակցությունը, որն ավարտվում էր թուրքերի համար մեզ աննպաստ տարր դարձնելով, ավարտվում էր այն երազների փշրմամբ, որոնք սնում էր մեր ժողովրդին հայ քաղքական միտքը: Իսկ Բեռլինի կոնգրեսից հետո սկզբնավորված հայ ազատագրական պայքարում իրապաշտական այն ուղին, որի ռահվիրան էր Հրայր Դժոխքը, ի հակակշիռ իշխող մտայնության, որ պետք է կռվենք, որ Եվրոպան միջամտի: Այսպես էր հասկացվել Խրիմյան Հայրիկի կոչը: Իսկ Եվրոպան միջամտում էր, որի հետևանքը մեզ վրա հավելյալ ջարդ էր նստում: Առաջին համաշխարհայինի ժամանակ մենք ռուսների հետ էինք, գրավվեց Արևմտյան Հայաստանի հիմնական մասը, գրավվեց իր բնիկ հայ տարի նախճիրի գնով, բայց վերքերը չսպիացած քանդվեց Ռուսաստանը, մեր ուժերին ապավինելով,արարեցինք մեր պետությունը, այստեղ հայտնված Անգլիացիներին և ֆրանսիԱցիներին, որոնք մեզ մեծ խոստումներ էին տվել, եկան քշելու կարմրած ռուսները հանուն նեղուցներից անգլիցիներին քշելու, նպաստելով նոր Թուրքիայի ստեղծմանը: Հայաստանը խորհրդայնացվեց, թաթարներին նվիրաբերվեցին Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը: Հայ քաղաքական միտքը 1920թ. կոպիտ սխալներ գործեց, կազմալուծված բանակը փախավ Կարսից, թուրքն հասավ Ալեքսանդրապոլ: Դեկտեմբերի 2-ին խորհրդայնացվեց Հայաստանը: Չմանրամասնենք: Սոսկ ավելացնենք: Հիմա ևս հայ քաղաքական միտքը չի թոթափել հին հիցանդությունը: Այն դեգերում է եվրոպաներում և ամերիկաներում, բաբաձևների տեսքով խոստումներ է ստանում, բայց ոչինչ չի բերում ի նպաստ: Արևմուտքը կարծես քանդում է մեր երկիրը կամաց կամաց, այն թյուր համոզմունքը ներշնչելով, թե հեռացեք ռուսներից, ինչն անտրտունջ անում ենք: Ռուսները թե ինչ են մեզ հետ արել, ինչպես նաև Արևմուտքը մենք լավ գիտենք: Բայց այսօր հակառուսականություն ներշնչելով,վաղն Արևմուտքը մեզ մենակ է թողնելու ռուսների հետ, ինչպես կարծես դա է անում Ուկրաինայում արդեն: Այստեղից լիովին չհեռացած ռուսները երբ լիովին նորից գան, մենք ում ենք ապավինելու: Սեփական ուժերին: Ցավոք, այդ առումով հետ ենք մնացել: Ուրեմն ում: Ապքվինելով կորցրինք, երբ հասկանանք, որ սխալվել ենք, էլ չի լինի մի հզոր, որին ապավինենք: «Խաղաղության խաչմերուկն» էլ կմնա երազ, պայնանագիրն էլ: Քաղաքական պահը երբեք այսքան լուրջ և վտանգներով լեցուն չի եղել,