«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բրյուսելյան հանդիպման վտանգները. Աշոտ Ներսիսյան

05/04/2024

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյանը հետևյալ գրառումն է կատարել.

Այսօրվա Բրյուսելյան հանդիպումը մակերեսային մոտեցման առումով բավականին ոգևորիչ է: Իրոք, 4 տարվա կտրվածքով 270 մլն. եվրոյի տրամադրում Հայաստանին, 65 մլն. դոլար էլ ԱՄՆ կողմից և այլն: Իսկ մեր կողմից կրկին հավաստացումներ Ալմա Աթիի հռչակագրի սահմաններով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին: Բայց խորքային առումով ընկալման դեպքում այդ հանդիպումը բերում է իրական վնասներ: Դրանք ամփոփենք հետևյալ կետերի մեջ.

1. Ռուսական կողմից վտանգի ավելի ուժգնացում, որը կարող է արտահայտվել Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ նոր ոտնձգություններ կազմակերպելով, որին չի կարող դիմակայել Արևմուտքը, քանի որ Ադրբեջանից ունի էներգետիկ շահեր:

2. Ադրբեջանի կողմից պայմանագրի ձգձգում, նոր տարածքահին պահանջներով, քանի որ Ալմա Աթիի հռչակագրից առաջ կամ ԽՍՀՄ փլուզումից հետո, վարչական սահմաններ չկային, այլ` քաղաքական, որը նշանակում է, որ Ադրբեջանը ինչ քարտեզ ասես կարող է «դեմ տալ», իսկ մենք դրան սովորույթի համաձայն չհակառակվենք:

3. Ոչ մի խոսք չհնչեց այն մասին, որ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր սուվերեն տարածքից, ընդհակառակը այն վախն ավելի խորացավ, որ ավելի է մխրճվելու այդ տարածքների մեջ:

Հիմա հարց է առաջանում`մեզ փողն է պետք, թե տարածքային ամբողջականությունը: Կարծում ենք, որ պատասխանը պարզ է: Մենք սխալ տեղ ենք փնտրում մեր անկախ և ազատ ապրելու իրավունքը: Մինչև փողը տեղ հասնի, դժվար է պնդել, թե ում այն կհասնի: Միգուցե մեր թշնամիներին: Իրոք մտածելու բան է: