«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ «վնասակար արտաքին գործունեության» հետ կապված ուկրաինացիների հանդեպ

20/01/2022

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թարմացրել է Ռուսաստանի Դաշնության «վնասակար արտաքին գործունեության» հետ կապված պատժամիջոցների ցուցակը։

Պատժամիջոցների թարմացված ցուցակում ընդգրկվել են Գերագույն ռադայի նախկին պատգամավորներ՝ «Ընդդիմադիր դաշինք» կուսակցությունից Տարաս Կոզակը եւ Օլեգ Վոլոշինը, նախկին պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը, Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչը։