«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին

24/01/2022

ԱԺ հերթական նիստի սկզբում, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին:

Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրության 142-րդ հոդվածի և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն  Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է  ներկայացրել:  «ԱԺ  կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարումից հետո  մեկ շաբաթվա ընթացքում  համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը,  ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ:

Եթե  հետ չի վերցնում  հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա  լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է  ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Հիշեցնենք, կիրակի երեկոյան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին։  Իր տարածած հայտարարության մեջ Սարգսյանը նման որոշման որևէ հստակ պատճառ չէր նշել: