«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը Պուտինի հետ հանդիպելու նպատակով ժամանել է Ժնև

15/06/2021

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով հունիսի 15-ին ժամանել է Ժնև: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Բայդեն-Պուտին հանդիպումը նախատեսվում է հունիսի 16-ին: Սա երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումն է լինելու:

Մինչ այդ Ջո Բայդենը հունիսի 15-ին կհանդիպի Շվեյցարիայի նախագահի հետ: