«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ալիևը ռազմական հանցագործ է ու մարդասպան․ Արթուր Հովհաննիսյանը՝ Հովհաննես Ազոյանի մեկնաբանության մասին

17/03/2021

ArmDaily.am

-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, համաձայն որի, անկախ պաշտոնատար անձ լինելու հանգամանքից, լրագրողի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելը պատժվելու է օրենքով։
Մեր հարցին ի պատասխան, թե դատապարտո՞ւմ է արդյոք լրագրողների թիրախավորումը պետական պաշտոնյայի կողմից, նա ասաց, որ ինքն էլ նախկինում լրագրող է եղել և կարող է ասել, որ ոչ բոլոր լրագրողներն են մնում լրագրողական գործունեության սահմաններում։ Պատգամավորը շեշտեց, որ այս ամենը հստակեցնելու համար օրենքով պետք է ֆիքսել, թե ովքեր են լրագրողներ, իսկ ովքեր ոչ։

Մեր հակադարձմանը, թե դա իր մեջ գրաքննության վտանգներ պարունակում է, թե ոչ, նա ասաց,որ այդ վտանգն անշուշտ կա, սակայն այդ կարգավորումները պետք է իրականացնել բարեխիղճ լրագրողների ու լրատվամիջոցների աշխատանքը արժեվորելու համար։ Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Արթուր Հովհաննիսյանը, անշուշտ կողմ է նոր օրենսգրքով ընտրությունների անցկացմանը, սակայն երկրում առկա լարված ներքաղաքական վիճակը հուշում է, որ դրանք հնարավորինս շուտ պիտի կայանան։

Խնդրեցինք նաև մեկնաբանել, թե ինչպե՞ս է վերաբերում դերասան Հովհաննես Ազոյանի կողմից Ադրբեջանի նախագահի տիկնոջ էջում Իլհամ Ալիեւի տեսանյութի տակ արված հայտնի մեկնաբանությանը։ Նա ասաց, որ մարդիկ համացանցով արդեն իսկ ասում են իրենց ասելիքը, իսկ վերջինիս գրառումը ինքը չի կարող մեկնաբանել։«Իմ քայլի» պատգամավորը հավելեց, որ Իլհամ Ալիևը ռազմական հանցագործ է ու մարդասպան։

Մանրամասները՝ տեսանյութում։