«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմեն Սարգսյանը գաղթե՞լ է Հայաստանից. ՀՀ նախագահը պաշտոնից հրաժարականը տվել է՝ գտնվելով արտերկրում

24/01/2022

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարությունը գրել է՝ գտնվելով ՀՀ սահմաններից դուրս։ 

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՀՀ Նախագահի աշխատակազմը տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄԷ-ում, իսկ արդեն հունվարի 18-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նա արձակուրդում է գտնվել մինչեւ հունվարի 21-ը, որն անցկացրել է արտերկրում, իսկ ժամկետը լրանալուց հետո ոչ թե վերադարձել է Հայաստան, այլ ուղարկել հրաժարականի հայտարարությունը։  Այս պահին էլ նա Հայաստանում չէ։