«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելում փակ տարածքներում դիմակներ կրելն այլևս պարտադիր չէ

15/06/2021

Իսրայելի առողջապահության նախարարությունը որոշել է, որ փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր չէ: Հունիսի 15-ից դրանք կարելի է չկրել, գրում է ՏԱՍՍ-ը:

Մամուլի ծառայությունը հավելել է, որ պաշտպանիչ դիմակներ պետք է կրել միայն «բժշկական հաստատություններում երկարաժամկետ հոսպիտալիզացիայի դեպքում, տարեցների բաժանմունքներում, ծերանոցներում»: Դիմակներով պետք է լինեն նաև «անձինք, որոնք ուղղորդվում են դեպի պարտադիր ինքնամեկուսացման վայր», և ուղևորները՝ օդային ճանապարհորդության ընթացքում:

Հավելենք, որ Իսրայելում կարանտինի բոլոր սահմանափակումները, բացառությամբ փակ տարածքներում դիմակների կրումից, հանվել են հունիսի 1-ին: