«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծնելիության ռեկորդային աճ` լոքդաունների տարվանից հետո

18/06/2021

Գերմանիայում 2021 թվականի մարտին գրանցվել է վերջին 20 տարում ծնելիության ռեկորդային աճ։ Մեկ ամսում ծնվել է մոտ 66 հազար երեխա։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Գերմանիայի դաշնային վիճակագրական բյուրոյին։ Վերջին անգամ նորածինների թիվը 65 հազարի նշագիծն անցել էր 1998 թվականի մարտին։

Բյուրոյում իրավիճակը բացատրել են Գերմանիայում անցած տարվա մայիսին՝ առաջին լոքդաունից հետո սահմանափակումների մեղմացումներով։ Ծնելիության մակարդակի աճ նկատվել է արդեն 2021 թվականի փետրվարին։ Տարեսկզբի ցուցանիշներն անփոփոխ են եղել 2020 թվականի համեմատ, ինչը թույլ է տալիս հաստատել, որ բեյբի-բումի պատճառն ինքնին լոքդաունը չէ։

 

Աղբյուր՝  medmedia.am