«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թշնամու կորուստները մեծ են, հետաքրքիր է՝ ինչպե՞ս են ներկայացնելու դրանք. Կարեն Հովհաննիսյան

12/01/2022

Թշնամու կորուստները մեծ են, պարզապես ինձ հիմա մի բան է հետաքրքրում. ինպե՞ս են ներկայացնելու իրենց մարդկային կորուստները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով երեկվա մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կորուստների թիվն ու նշելով, որ զինտեխնիկայի կամ տեխնիկայի կորուստները կարող են գաղտնի պահել, բայց մարդկային կորուստների մասով շատ է հետաքրքրում, թե ինչ են անելու։

«Միգուցե ասեն, որ պայթել են ականի՞ վրա»,- եզրափակել է փորձագետը: