«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ՊԱԾ տնօրենը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի ու Ֆրանսիայի հասցեին

28/03/2024

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հարցազրույց է տվել  "Республика" թերթին.

▪️ Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն՝ Ֆրանսիան զենք և զինամթերք է մատակարարում Հայաստանին, որը շուրջ 30 տարի օկուպացված է պահել ադրբեջանական հողերը և ցեղասպանություն իրագործել ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։

▪️ Ֆրանսիան իր ռազմական առաքելությունն այնտեղ է դնում, Հայաստանին հրահրում է հերթական պատերազմին և փորձում իրականացնել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը։

▪️ Ֆրանսիան լրջորեն մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար տիրող պայմաններով։

▪️ Ֆրանսիան իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, ստեղծում է լրտեսական ցանց և գործում ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։ 

▪️ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերներին և մեր տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների բոլոր տեսակի սցենարներին և չկորցնենք զգոնությունը հուսալի անվտանգության հարցերում։  Հայտարարել է Նագիևը:

Թարգմանությունը՝ generalnews.am