«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պենտագոն. «Քննարկվում է Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու հարցում Թուրքիային տրվելիք աջակցության բնույթը»

22/06/2021


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ Ջոն Քիբրին հայտարարել է, որ Վաշինգտոնը  Անկարայի հետ քննարկում է Քաբուլի օդանավակայանի պահպանության գործընթաի կազմակերպումը Թուրքիային հանձնելու հարցի մանրամասները:
Ամենօրյա բրիֆինգի ժամանակ Քիբրին հայտարարել է նաև, որ չնայած նրան, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում անվտանգային իրավիճակին՝ ԱՄՆ-ի զորքերի այդ երկրից դուրս գալու ժամկետները չեն երկարաձգվի:
Քիրբին ասել է, որ օրեր առաջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Բայդեն-Էրդողան հանդիպմանը Քաբուլի oդանավակայանի հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող մանրամասներ:
«Թուրքիան համաձայնել է օդանավակայանի պահպանության հարցում ղեկավարումը իր վրա վերցնել: Սակայն այդ հարցի դետալների վրա դեռ աշխատանք է տարվում: Դեռ շատ աշխատանք կա անելու: Նրանք հայտարարել են, որ աջակցություն են ակնկալում ԱՄՆ-ից ու միջազգային հանրությունից: Դրա վրա ենք աշխատում»,- ասել է Քիրբին: 
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Քաբուլի օդանավակայանի պահպանության հարցում ֆինանսական կամ լոգիստիկ աջակցություն տրամադրել Թուրքիային, խոսնակը հստակ պատասխան չի տվել՝ ասելով, քննարկումներն ընթանում են, և իրենք դեռ չգիտեն, թե ինչպիսի օգնություն են ցույց տալու Թուրքիային: