«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կասկածում եմ, որ ընտրությունները տեղի ունենան, իսկ եթե լինի՝ մազոխիզմ կլինի Քոչարյանին ընտրելը. Վարդան Մալխասյան

26/04/2021

General News լրատվականը զրուցել է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանի հետ։

-Պարոն Մալխասյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում խոսել է առաջիկա արտահերթ ընտրությունների մասին՝ նշելով, որ դրանք լինելու են երկբևեռ և նաև մշել, թե որ ուժերն են լինելու այդ բևեռները։ Ի՞նչ դիտարկումներ ունեք և ինչպե՞ս եք գնահատում նրա հնարավորությունները։

-Ժողովուրդը շուրջ 20 տարի տեսել է Քոչարյանի գործունեությունը։ Դեռ նախագահ դառնլուց առաջ նա վարչապետ էր և բոլորն էլ գիտեն, որ նա նախագահ դարձավ բացահայտ կեղծիքով։Շատ տխրահռչակ տարիներ էին, իրենք տնտեսական աճի թվեր էին նկարում, մինդչեռ մարդկանց ձեռքից տներ խլեցին ու շինարարություններ արեցին։ Իրականում իր իշխանություն օրոք կազմավորվեց բանդիտական ռեժիմը։ Հիշու՞մ եք Պողոս Պողոսյանի սպանությունից հետո հայտարարեց, որ եթե նա կենդանի լիներ՝ իր հետ խոսելու բան կունենար։ Մարդասպանին էլ չդատեցին, նա մատի մեկ շարժումով ցույց տվեց, որ երկրում սահմանադրություն ու օրենք չկա, ժողովուրդն էլ պետության հետ միասին իր սեփականությունն է։ Ժողովուրդն ամեն ինչ գիտի, հիշում է այդ տարիները։ Ինքն իր մասին մեծ կարծիք ունի, կողքից էլ իրեն հրահրում են, որ մասնակցի ընտրություններին, բայց իրականում նա շանսեր չունի։ Կան քրեական տարրեր, նախկին իշխանության մնացորդներ, որոնք կուզեն, որ Քոչարյանը գա, ինչ-որ ձայներ գուցե  հավաքի նրանց միջոցով։ Բայց  Քոչարյանը չի կարող ձեռք բերել ժողովրդի մեծամասնության կամ զգալի մասի աջակցությունը։ Քոչարյանը լավ գիտի, որ երկրում կարող է նոր իշխանություն ձևավորվել, որը ոչ թե այս իշխանությունների նման թավիշով առաջնորդվեն ,այլ ձևավորեն մի կուռ համակարգ ու մեղավորներին պատժեն, դատի տան, նրանց թալանածներն էլ պետականացնեն։Հիմա էլ ուզում է մասնակցել ընտրություններին, որովհետև երբ այդ ամենը տեղի ունենա, իրեն ունեզրկեն, ինքը կարողանա հայտարարել, իբրև թե ինքը քաղաքական բանտարկյալ է։

Չմոռանանք նաև, թե ինչեր են տեղի ունեցել Քոչարյանի կառավարման տարիներին՝ Հոկտեմբերի 27, ապրիլի 12, Մարտի 1-ն էլ իր հրամանով եղավ, քաղաքական ինչպիսի սպանություններ տեղի ունեցան և դրանց պատասխանը առ այսօր ոչ ոք չի տվել։ Օրերս Սյունիքում տեղի ունեցածն էլ Քոչարյանի իշխանության արդյունքն էր։ Հասարակությանը փչացնելը դարձել էր Քոչարյանի վարչախմբի գերխնդիրը և արդյունքում էլ առաջ եկան ցինիզմի արվեստի բոլոր նրբություններին տիրապետող խուլիգանները։ Ես մի շատ ցցուն օրինակ եմ ուզում բերել։ 1988 թվականին Ադրբեջանի Գրողների միության Անար Ռըզաև անունով մի նախագահ կար։ Նա հարցազրույց էր տվել՝ հայտարարելով,թե հայերը մազոխիստ են։ Մեծ աղմուկ բարձրացավ։ Հիմա այն մարդիկ, որոնք Քոչարյանին ձայն կտան՝ ցույց կտան, որ Անարը այդ մարդկանց հարցով ճիշտ էր խոսել։Եթե մարդը քեզ ստորացնում է, բարոյազրկում, դու հետո այդ մարդուն ձայն ես տալիս՝  նշանակում է մազոխիստ ես։

-Խնդիրն այն է, որ թե՛ Քոչարյանը և թե՛ Փաշինյանը հասարակությանը հենց դա են մատուցում՝ կա՛մ ես , կա՛մ մյուս կողմը։ Միթե առողջ, այլընտրանքային ուժի կարիք չկա։

-Սյունիքի դեպքերն էլ, Քոչարյանի ասպարեզ գալն էլ՝ Նիկոլին ուժեղացնում է։ Ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի։ Շատերն են Նիկոլից հիասթափվել, որ իրենց սպասումները չարդարացան, ուզում են հեռանան Նիկոլից, բայց երբ իմանում  են, որ մյուս կողմում Քոչարյանն է՝ որպես չարիքի փոքրագույն ընտրում են Նիկոլին։Ուզում եմ ասել, որ երկուսն էլ այդ քաղաքականությունն են վարում, բայց չեմ կարծում, որ հասարակությունը միայն այդ երկու ուժով առաջնորդվի։ Ինչեր արեց Քոչարյանը, ինչ օրի գցեց ուսուցիչներին։ Այն դեպում, երբ ուսուցիչը պետության մեջ պետք է ամենաբարձրը գնահատված լինի, նսեցմացրել, սարքել էին փալաս, ընտրատեղամասերում ստիպում էին, որ կեղծարարությամբ զբաղվեն, հակառակ դեպքում՝ սպառնում էին զրկել աշխատավարձից ու աշխատանքից հեռացնել...

-Միտքս այն է, որ հասարակությանը բաժանված է երկու մասի և վատ մթնոլորտ է Հայաստանում այդ առումով...

-Ես  ընդհանրապես կասկածում եմ, որ ընտրություն լինի։Անհասկանալի ժամանակներ են և ես չգիտեմ, թե մեկ շաբաթ հետո ինչ կլինի։Սերժի ժամանակ այնպիսի սատանայական սահմանադրություն են կազմել, որ ոնց պտտվում, հայտնվում ես ծուղակի մեջ։ Թե Ազգային ժողովում ինչ զարգացումներ կլինեն նրա հրաժարականից հետո՝ հայտնի չէ։ Ծառուկյանն ու Մարուքյանը բանավոր խոսք են տվել, որ թեկնածու չեն առաջադրելու, բայց ի՞նչ գիտենք,թե այդ բանավոր խոսքը կպահե՞ն,թե՞ ոչ  և ընդհանրապես ինչ տեղի կունենա։

-Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ասում է, որ հենց Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ իրենք սկսելու են իրենց գործողությունները։ Ի՞նչ կարող ենք սպասել։

-Ցանկացած կուսակցություն, ցանկացած ուժ՝ ինչքան էլ փող ու հնարավորություն ունենա, վայելի Պուտին պապայի աջակցությունը՝ չի կարող ոչինչ անել առանց հասարակության աջակցության։ Վերջապես սա ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն է, թաղամաս չէ և ինչ-որ մեկի գուբերնյան չէ։ Ցանկացած ուժ պետք է ունենա ժողովրդի աջակցությունը՝ շատ լավ կլինի, որ դա լինի գիտակից հատվածի աջակցությունը։ Ամեն ժողովուրդ արժանի  է իր ընտրածին, եթե ժողովուրդը այսօր վերլուծելով ու ամեն ինչ հաշվի առնելով գնում ու ճիշտ ընտրություն է կատարում՝ շատ լավ է։Իսկ եթե ժողովուրդը սխալ է  թույլ տալիս, ճակատագրական հետևանքներ են լինում և՛ ժողովրդի և՛ պետության համար։

-Նկատի ունեմ՝ կարո՞ ղ է այդ ընթացքում երկրում խժդժություններ  իրականացնել։

-Ես մինչ այսօր ոստիկանության գործողությունները շատ դրական եմ գնահտում։Եթե ոստիկանությունն այսպես գործի՝ ոչինչ էլ չեն կարող անել։ Այլապես թող ձերբակալեն։Երկրում այսպիսի  քաոսային վիճակ է, որովհետև օրենքն ամբողջ խստությամբ չի աշխատում։Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն, բայց ես մի քիչ կասկածում եմ, որ այդ օրն ընտրություններ լինեն։Եթե լինեն՝ այլ ուժեր ևս կգան ասպարեզ, ժողովուրդն էլ թող լավ մտածելով գնա ընտրության։ Մենք պետք է իմանանք մեր ժողովրդի քաղաքական տրամաբանության իսկական արդյունքը։

-Հնարավոր՞ է Լևոն Տեր-Պետրոսյանը  լինի ՀԱԿ վարչապետի թեկնածուն։

-Մայիսի մեկին լինելու է  ՀԱԿ արտահերթ համագումարը և այդ հարցերը կքննարկվեն։ Եթե ռեյտինգային համակարգը դուրս գա, իմ մասնավոր կարծիքով՝  ՀԱԿ-ը  ևս կմասնակցի։ Մանրամասներն էլ դեռ հստակ չեն։

Ուզում եմ եզրափակելով ասել, որ առաջընթացի գրավականը կրթությունն ու գիտությունն է։ Նժդեհն ասում էր՝ երբ վտանգաված է  ազգի ապագան, ժողովրդի  ձեռքին մնոմւ է  միակ ու վերջին խաղաթուղթը՝ վերադաստիրակվել։ Եթե ժողովուդրդը դա չի անում, գնում է տառապանքի ուղիներով ու կորցնում պետականությունը։

Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Գրիգորյանը