«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արդյոք պատահական էր Ղազախստանի նախագահի Հայաստան այցը

16/04/2024

Ղազախստանի նախագահի այցը Հայաստան պատահականություն չէ։ Որքան էլ, որ քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր, միևնույնն է՝ այն փորձ է Հայաստանին վերադարձնել դեպի ՀԱՊԿ և ԵԱՏՄ։ Հայաստան-ՌԴ հարաբերությունները այս պահին լավագույնը չեն, սակայն կարևոր է, որ առ այսօր առկա է բարձր մակարդակի շփում երկու պետությունների ղեկավարների միջև։
Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային քաղաքական իրողությունները։